«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Մենք կարող ենք ամուր կանգնել սեփական ոտքերի վրա և թելադրել այլոց

Մենք կարող ենք ամուր կանգնել սեփական ոտքերի վրա և թելադրել այլոց
22.05.2023 | 07:56

Երբ մենք վեր կանգնենք անձնական շահերի սահմանափակ ընկալումներից, ընդունենք, որ չպետք է թույլ տանք, որ մեր ընչաքաղցությունը բավարարելու գնով մեզ քողարկված կամ բացահայտ պատմություն, մշակույթ, վերջապես վարքագիծ թելադրեն, այնժամ կգիտակցենք, որ մենք կարող ենք ամուր կանգնել սեփական ոտքերի վրա և թելադրել այլոց։ ՈՒստի անհրաժեշտ է մշակել հազարամյակների համար նախատեսված, ամեն մանրուք հաշվարկած անասելի խորքային տեսլական, որն ուղղված կլինի ազգային ինքնության հուսալի երաշխավորմանը։ Իհարկե, կան հրատապ խնդիրներ՝ անվտանգություն ապահովող Արցախի անկախություն, ռազմագերիների շուտափույթ վերադարձ, Հայրենիքի համար զոհվածների և նրանց ծնողների նկատմամբ խորը հարգանքի ձևավորում, պետության ինքնիշխանության վերականգնում և այլն, սակայն ահռելի տառապանքով ձեռք բերվող բոլոր այս մեծ արժեքները կլինեն հեղհեղուկ, նվազ պաշտպանված, քանի դեռ չեն ձևավորվել խորքային հուսալի մթնոլորտ ապահովող հենասյունները։ Դրանց բացակայության դեպքում, միշտ էլ կարող է հայտնվել մեկը, որը ոչ միայն բոլոր այդ արժեքներից գրեթե անարգել կհրաժարվի, այլև խրոխտ կեցվածքով կհիմնավորի, որ դրանք միայն չարիք են։

Մենք պետք է սովորենք ոչ միայն պարզապես կառավարել մեր Երկիրը, այլև կառավարել այնպես, որ որևէ ծպտյալ ու բացահայտ ուժի մտքով անգամ չանցնի՝ միջամտել համազգային խնդիրներին։

Կարող ուժեր կան, դրա համար անհրաժեշտ է սակավաթիվ գիտակների ու նվիրյալների համախմբում, ինչը անչափ բարդ է՝ անհատականությունն է խանգարում (ցավոք, համախմբվելը միջակությունների մոտ է արագ ու դյուրին ստացվում), իսկ հանրության իբր թույլ աջակցության վրա կենտրոնանալը և դժգոհելը անհեռանկար գործ է, նույնիսկ, կարծում եմ, թույլերին բնորոշ ...

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2756

Մեկնաբանություններ